«Ցանկացած փոփոխություն միշտ նոր հնարավորություններ է բերում». Եվա Ռիվասը՝ գրավիչ կերպարում

15:47   27 փետրվարի, 2019

Երգչուհի Եվա Ռիվասը հաճախ է սելֆիներ անում վերելակում եւ ցուցադրում իր կերպարները։ Այս անգամ հրապարակված լուսանկարը եւս բացառություն չէ։

Երգչուհին սելֆին տեղադրել է իր միկրոբլոգում եւ մեկնաբանություններում խոսել փոփոխությունների մասին։ Ռիվասը սեւ տաբատ է կրում, որը համադրել է բաց գույի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակը եւ վառ դիմահարդարումը։ «Ցանկացած փոփոխություն միշտ նոր հնարավորություններ է բերում»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է երգչուհին։

Ավելի վաղ Ռիվասը քնքուշ լուսանկար էր հրապարակել, որին կից խոսել էր երջանիկ լինելու տարբերակների մասին։ Նա մեջբերել էր Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը՝ գրելով․ «Երջանիկ լինելու համար նպատակի հետ կապված եղեք, այլ ոչ թե մարդկանց եւ իրերին»։ Ես փոքր-ինչ կփոխեի․ «Որպեսզի դժբախտ չլինեք, կապված եղեք նպատակին, այլ ոչ թե մարդկանց կամ իրերին, իսկ յուրաքանչյուրի երջանկության պատճառներն անձնական են»։



© NEWS.am STYLE