Այս գարնան ամենանորաձեւ պայուսակը, որում նույնիսկ շրթներկ չի տեղավորվի

19:03   27 փետրվարի, 2019

Մինչ Jil Sander-ը պայուսակներ է թողարկում, որոնցում ցանկության դեպքում հնարավոր է նաեւ տեղավորվել, Jacquemus-ը շարունակում է փոքրացնել դրանց չափերը։ Թվում էր, թե ավելի փոքր չի կարող լինել, սակայն Սիմոն Պորտ Ժակմյուն ներկայացրել է միկրոսկոպիկ պայուսակ, րում չի տեղավորվի ոչ հեռախոս, ոչ կրեդիտային քարտ, ոչ էլ շրթներկ։

Դրանում առավելագույնս կարող է տեղավորվել AirPods ականաջակալներից մեկը կամ մի քանի մետաղադրամ։ Այն ավելի շատ Բարբիի համար նախատեսված պայուսակ է հիշեցում, ինչն այն ավելի նուրբ է դարձնում։ Յուրաքանչյուրը կարող է գնել նորաձեւ, բայց բացարձակ անհարմար պայուսակը… 486 դոլարով։

Ի դեպ, միկրոսկոպիկ պայուսակները «ողողել են» պոդիումները վերջին՝ գարուն-ամառ 2019 հավաքածուների ցուցադրության ընթացքում։ 2019թ.-ի հավաքածուներում նման  պայուսակ ներկայացրել են նաեւ Brandon Maxwell եւ Valentino ապրանքանիշերը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Peopletalk, Шкатулка



© NEWS.am STYLE