«Շարժվել կյանքում առանց նպատակի նման է մեքենա վարելուն առանց ղեկի». Էդգար Իգիթյան

16:57   27 փետրվարի, 2019

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը նոր լուսանկար է հրապարակել եւ կոչ արել սկսել կարճ ճանապարհներից, սակայն մտքում միշտ երկարը պահել։

Դերասանը լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում։ Կադրն արվել է լողափին։ «Շարժվել կյանքում առանց նպատակի նման է մեքենա վարելուն՝ առանց ղեկի: Կյանքը ձեզ այս ու այն կողմ կտանի՝ վերջիվերջո հարվածելով ինչ-որ բանի: Նպատակը մարդուն տալիս է ուղղություն, որով նա կարող է շարժվել: Ճանապարհները, որոնք մարդը պետք է անցնի, կարող են լինել կարճ եւ երկար: Սկսեք կարճ ճանապարհներից, բայց մտքում միշտ պահեք երկարը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Դերասանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, ավելի վաղ տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում գրել էր․ «Հաղթում է նա, ով սկզբում ինքն իրեն է հաղթում...»։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE