Մեգան Մարքլի Baby Shower-ի հյուրերը գիտեն երեխայի սեռը

22:16   27 փետրվարի, 2019

Չնայած Մեգան Մարքլի Baby Shower-ը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ Նյու Յորքում, համացանցում դեռ ակտիվ քննարկվում է այս թեման։ Մենք արդեն հասցրել ենք տեսնել ԱՄՆ հյուրանոցի «ամենաշքեղ» համարը, որտեղ մտերիմ ընկերների շրջապատում տեղի էր ունեցել միջոցառումը։ Մարքլի մտերիմ ընկերուհի՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը նույնիսկ հասցրել է լուսանկարվել համարի լոգարանում։

Սակայն, համացանցում հայտնվել է ավելի հետաքրքիր ինֆորմացիա․ «գաղտնի երեկույթի», որի ընթացքը արգելված էր լուսանկարել եւ տեսաձայնագրել, հյուրերից մեկը խախտել է արգելքը եւ հոլովակ եւ մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում երեւում է տոնական սեղանը։

View this post on Instagram

A post shared by Des Ray (@desilou42) on

Հրապարակված տեսանյութում երեւում է վարդագույն երանգի Candy bar, որին կից գրել էին #Girl հեշթեգը։ Ճիշտ է Հարրիին եւ Մեգանը պատմել էին, որ մինչեւ ծննդաբերությունը չեն իմանա երեխայի սեռը, քանի որ այդպիսին է թագավորական արարողակարգը, այդ իսկ պատճառով զույգի երկրպագուները գտնում են, որ դա կարող է ֆեյք էջ լինել։ Իսկ ճշմարտությունը պարզ կլինի շատ շուտով, քանի որ թագավորական ընտանիքի ժառանգը լույս աշխարհ է գալու մայիսին։

Գլխավոր լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE