Լավ տարբերակ․ Թրիսթան Թոմփսոնը Քլոե Քարդաշյանից ներում է աղերսում Instagram-ում լայքերի օգնությամբ

23:08   27 փետրվարի, 2019

Քլոե Քարդաշյանի քաղաքացիական ամուսին՝ 27-ամյա Թրիսթան Թոմփսոնին դժվար է հավատարիմ ամուսին համարել․ նրան նույնիսկ Քլոեի հղիության վերջին շաբաթների ընթացքում են բռնացրել դավաճանելիս։ Սակայն բասկետբոլիստի եւ Քայլի Ջենների լավագույն ընկերուհի՝ Ջորդին Վուդսի կապը վերջին կաթիլն էր։

Քարդաշյանների ողջ ընտանիքն այլեւս չի հետեւում Թրիսթանին Instagram-ում, իսկ Վուդսին վռնդել են Քայլի Ջենների տանից, մի խոսքով նրանք դեռ երկար կզղջան սիրախաղի համար։

Սակայն, դատելով ամենից, բասկետբոլիստը Քլոեի հետ կրկին միավորվելու հույսը եւ լայքում է նրա լուսանկարները, ասես ոչինչ չի եղել։ Հանուն արդարության պետք է նշել, որ հենց դրանց համար էլ հրապարակվել են վերջին լուսանկարները, որոնցում Քլոեն ցուցադրել է իր սեքսուալության գագաթնակետը եւ նա հասկացել է, թե ինչ է կորցրել։

Ավելի վաղ Քլոեն ամուսնու դավաճանությունից հետո որոշել էր չլռել եւ Twitter-ում  շնորհակալություն էր հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար։



© NEWS.am STYLE