Գոհար Ավետիսյանը Դելիում հնդկական կերպարներ է փորձել

10:03   28 փետրվարի, 2019

Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը վարպետության դաս է անցկացրել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում։ Նա երկու բացառիկ դիմահարդարում է ցուցադրել եւ մանրամասն պատմել՝ ինչպես վարել բիզնեսը, խորհուրդներ տվել Instagram-ում էջերի զարգացման վերաբերյալ։

Հայտնի դիմահարդարի երկրպագուներին առավել հետաքրքրել են նրա հագեցած օրերը քաղաքում՝ ինչպես է Գոհար Ավետիսյանը հայուհուց հնդկուհու վերածվել։ Նիհարած Գոհար Ավետիսյանը մի քանի կերպար է ցուցադրել, որոնցով հիացել են նրա գրեթե բոլոր հետեւորդները։

Եթե նախկինում յուրաքանչյուր երկրորդը գրում էր, որ հարկավոր է նիհարել, այժմ երկրպագուների մեծ մեծ մասը խորհուրդ է հարցնում՝ ինչպես այդպիսի հաջողությունների հասնել։

Ի դեպ, սա Գոհարի առաջին ճանապարհորդությունը չէ Հնդկաստան։ Երկու տարի առաջ նա երկիր այցելել է ամուսնու հետ, ումից բաժանվել է ամիսներ առաջ։ Առաջարկում ենք գնահատել՝ ինչպիսին է Գոհարը ձեզ ավելի շատ դուր գալիս՝ նիհարած, թե գեր։



© NEWS.am STYLE