Իրինա Շեյքը դադարել է հետեւել Լեդի Գագայի էջին նրա եւ Բրեդլի Քուփերի սիրավեպի տեղեկությունների ֆոնին

11:09   28 փետրվարի, 2019

Իրինա Շեյքը ոչ մի կերպ չի մեկնաբաբել սիրելիի՝ 44-ամյա Բրեդլի Քուփերի եւ 32-ամյա Լեդի Գագայի միջեւ սիրավեպի մասին լուրերը։ Մոդելն իր վերաբերմունքն իրավիճակին ցույց է տվել քայլի միջոցով. 33-ամյա Շեյքը դադարել է Twitter-ում եւ Instagram-ում հետեւել երգչուհու էջերին։

Շեյքի ընկերները որոշել են պարզաբանել իրադրությունը։ Նրանք հավաստիացնում են, որ մոդելը չի կասկածոմ իր երեխայի հորը եւ լավ է հասկանում, որ Բրեդլին պարզապես լավ արտիտստ է։ Իրինան սոցիալական ցանցերում դադարել է հետեւել Լեդի Գագային, քանի որ նրան հոգնեցրել է Քուփերի եւ Գագայի շուրջ աղմուկը, որը ստաղծվել է հանուն «Աստղը ծնվեց» ֆիլմի PR-ի։  

«Խնդիրն այն չէ, որ նա Գագային չի սիրում կան խանդում է, բայց նրան հոգնեցրել են մշտական պատմությունները երգչուհու եւ Քուփերի հետ հարաբերություններում քիմիայի մասին։ Իրինան չի կարող հարմարվել սուտ բամբասանքներին. նա ամեն դեպքում հանդիպել է Քրիստիանու Ռոնալդուի հետ, բայց գովազդային արշավը ձգձգվել է, եւ Շեյքը սպասում է դրա ավարտին»,- The Sun-ին պատմել է ընտանիքի մոտ ընկերը։

Նրա խոսքով՝ Իրինան ուրախ է Բրեդլի Քուփերի ռեժիրսորական դեբյուտի համար եւ անհանգստությամբ է «Օսկար»-ի մասնակցել։ Ընկերները նրա դժգոհության պատճառ են անվանել հոնգածությունը, ինչը նկատել է հյուրերի մի մասը։

Բրեդլի Քուփերի եւ Լեդի Գագայի հարաբերություններում «քիմիայի» մասին տեղեկությունները տարածվեցին «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում համատեղ կատարումից հետո։ «Աստղը ծնվեց» ֆիլմի ռեժիսորը եւ երգչուհին հանդես են եկել «Shallow» երգի զգացմունքային կատարմամբ։ Երգն «Օսկար» մրցանակի է արժանացել «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։

 



© NEWS.am STYLE