Օձի կաշվի գունավորմամբ զգեստ եւ վառ կարմիր կոշիկներ. Լետիցիա թագուհին կրկին փայլել է

10:35   28 փետրվարի, 2019

Իսպանիայի Լետիցիա թագուհին շարունակում է հիացնել իր ոճային կերպարներով։ Թագուհու զգեստապահարանում «տեղավորվում են նաեւ» նորաձեւության միտումները, նա կարողանում է գեղեցիկ ու նորաձեւ տեսք ուեննալ։

Պերուի նախագահի հետ հանդիպմանը Ֆիլիպ VI-ի կինը կրել է օձի կաշվի գունավորմամբ զգեստ, բեժ գույնի վերարկու եւ մուգ կարմիր գույնի կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է նույն գույնի պայուսակը։ Կենդանական պրինտերը, նյուդ եւ գինու երանգները եկող գարնան թրենդերից են, եւ Լետիցիա թագուհին հաջողությամբ կարողացել է համադրել դրանք։  

Լուսանկարները՝ Getty Images, Harper's Bazaar



© NEWS.am STYLE