Իվ Սեն Լորանի մասին ֆիլմը, որն արգելել էր նրա զուգընկերը, կցուցադրվի Տորոնտոյում

14:11   28 փետրվարի, 2019

Իվ Սեն Լորանի մասին պատմող «Celebration» վավերագրական ֆիլմը կցուցադրվի Տորոնտոյի կինոթատրոններում։ Ռեժիսոր Օլիվեր Մերուի ֆիլմը պատմում է  Yves Saint Laurent-ում դիզայների աշխատանքային վերջին տարիների մասին, հայտնում է Hypebeast-ը։

Այն նկարահնվել է 2015թ.-ին, սակայն Իվ Սեն Լորանի զուգընկեր Պիեր Բերժեն արգելել էր դրա ցուցադրությունը, այդ պատճառով այն վարձույթի է հանվում միայն Բերժեի մահվանից հետո։

««Celebration»-ը շատ կարեւոր ֆիլմ է, որն ավելի հասկանալի է դարձնում նորաձեւության աշխարհի ամենատպավորիչ անձանցից մեկին։ Հույս ունենք՝ ֆիլմը նոր դիզայներներին կոգեշնչի առաջ շարժվել, ընդունել թերություններուն ու դժվարությունները՝ որպես ճանապարհի անհրաժեշտ մաս»,- ասել է Կարլ Չիանգը՝ Archival Toronto-ի հիմնադիրներից մեկը՝ ընկերություն, որը զբացվում է ֆիլմի թողարկմամբ։ 

Իվ Անրի Դոնա Մատյե Սեն Լորանը ֆրանսիացի մոդելյեր է, ով բարձր նորաձեւության աշխարհում աշխատել է 1950-ականների վերջից մինչեւ 1980-ականները, ստեղծել իր անունը կրող նորաձեւության տունը։ Նա կանանց նորաձեւություն է բերել տղամարդկանց զգեստապահարանի այնպիսի իրեր, ինչպիսիք են երկարաճիտ կոշիկները, սմոքինգը, նամարվում է ունիսեքս ոճի հիմնադիրը։ Իվ Սեն Լորանն առաջինն էր, ով մուգ մաշկ ունեցոց մոդելներին հրավիրեց մասնակցել իր հավաքածուների ցուցադրությանը։



© NEWS.am STYLE