«Ես երազող եմ, եւ ինձ դուր չեն գալիս սահմաններն ու օրենքները». Ռիփիի համարձակ լուսանկարը

13:51   28 փետրվարի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին ներկայացել է համարձակ կերպարում։ Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում՝ ցուցադրելով շքեղ տեսքը։

Երգչուհին սպիտակ կոստյում է կրում եւ նույն գույնի վզնոց։ «Աշխարհում, որը լի է ատելությամբ, պետք է կարողանալ հուսալ։ Աշխարհում, որը լի է չարով, հարկավոր է կարողանալ ներել։ Աշխարհում, որը լի է հուսահատությամբ, հարկավոր է կարողանալ երազել։ Աշխարհում, որը լի է կասկածներով, հարկավոր է կարողանալ հավատալ։ Մայքլ Ջեքսոն։ Ես երազող եմ, եւ ինձ դուր չեն գալիս սահմաններն ու օրենքները»,- մեկնաբանություններում գրել է գեղեցկուհին՝ նշելով լուսանկարի հեղինակներին՝ @eminbaghajyan, @andranik_taylor_photography։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Ռիփին փայլուն զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբոջացրել էին գլխազարդը եւ խոշոր ականջօղերը։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ էր, ընդգծված էին շուրթերը։ 



© NEWS.am STYLE