Ռիհաննան ներքնազգեստով անկեղծ լուսանկարներ է հրապարակել

15:06   28 փետրվարի, 2019

Ռիհաննան արդեն վաղուց ոչ միայն երգում է, այլեւ զարգացնում ներքանազգեստի եւ կոսմետիկայի հավաքածուն։ R&B ժանրում հանդես եկող երգչուհին Instagram-ում հրապարակել է Savage x Fenty ընկերության նոր գովազդային արշավի լուսանկարները։

Ռիհաննան սեւ բոդի է կրում եւ նստած է անկողնում։ Նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկները, բազմաթիվ թանկարժեք թեւնոցներ եւ եղունգների վառ հարդարումը։ Ռիհաննան օբյեկտիվին չի նայում, սակայն լուսանկարը պակաս անկեղծ չի ստացվել։

Մեկնաբանություններում Ռիհաննան երկրպագուներին կոչ է արել բաժանորդագրվել, ինչի շնորհիվ ապրանքանիշի արտադրանքի հետ յուրահատուկ կապոց կստանան։



© NEWS.am STYLE