Լենա Ղազարյանն ամուսնացել է. երգչուհին՝ նոր կարգավիճակի մասին (ֆոտո)

15:35   28 փետրվարի, 2019

Երգչուհի Լենա Ղազարյանն ամուսնացել է: Այս շրջանում Լենան եւ ամուսինը, որի անունն ու դեմքը երգչուհին դեռեւս գաղտնի է պահում մամուլից, Եգիպտեսում են, որտեղ վայելում են իրենց ռոմանտիկ հանգիստը:

Հանգստին զուգահեռ նորապսակները հասցրել են ֆոտոշարք իրականացնել, որի ամենահետաքրքիր կադրերը կարող եք տեսնել նաեւ NEWS.am STYLE-ում:

Ինչպես ավելի վաղ Լենան տեղեկացրել էր՝ ինքն ու սիրելին հարսանեկան արարողություն չեն պլանավորել: Լենան հարսի կերպարում պատրաստվում է ներկայանալ միայն տեսահոլովակով, որը նկարահանվել է «Հարսի երգ»-ի հիման վրա: Երգչուհին նշեց, որ մոտ օրերս իր հարսանեկան տեսահոլովակն արդեն կներկայացնի երկրպագուներին:

NEWS.am STYLE-ը Լենա Ղազարյանի հետ զրուցել է ամուսնության եւ նոր կարգավիճակի մասին:

«Շատ երջանիկ եմ: Դեռ չեմ զգացել կյանքի կտրուկ փոփոխություններ, միայն երջանիկ ու անկրկնելի զգացողություններ ունեմ, ինձ իսկապես այլ կարգավիճակում եմ զգում ու վայելում սիրելիիս հետ անցկացրած ամեն մի վայրկյանը»,-ասում է երգչուհին:

Լենան ամուսնու հետ հարաբերություններն օրինականացրել է փետրվարի 19-ին եւ օրեր առաջ իր կյանքի կարեւոր փոփոխությամբ կիսվել է երկրպագուների հետ.

«Լինելով հանրային մարդ՝ իմաստ չեմ գտնում կյանքիս այդ կարեւոր փոփոխությունը թաքցնել երկրպագուներիցս: Բացի այդ, երբ երջանիկ ես, ուզում ես ամբողջ աշխարհին հայտնել քեզ երջանկություն պարգեւած րոպեների մասին»:

Լենան եւ ամուսինը շուտով կվերադառնան Երեւան, որտեղ կապրեն իրենց նոր բնակարանում: Իսկ հարցին, թե արդյոք դեռ չի՞ ցանկանում բացահայտել սիրելիի անունն ու դեմքը, երգչուհին պատասխանեց.

«Դեռ ոչ: Դա հենց նրա որոշումն է, ինչը ես հարգում եմ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE