Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի կրքոտ համբույրը` Եգոր Կրիդի ընկերոջ երեկույթին

16:23   28 փետրվարի, 2019

Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգն այժմ ամբողջ ուշադրությունը հատկացնում է աշխատանքին եւ ընտանեկան հարցերին. շուտով լույս աշխարհ կգա նրանց չորրորդ երեխան, ում կրում է փոխնակ մայրրը։ Քանյեն աշխատում է նոր ալբոմի վրա, Քիմը զբաղված է ցուցադրություններով եւ շնորհանդեսներով։

Բայց ընկերների համար միշտ հնարավոր է ժամանակ գտնել։ Քիմի լավագույն ընկերը՝ Ջոնաթան Չեբանը, ով լավ է տիրապետում ռուսերենին եւ ընկերական հարաբերություններ ունի Եգոր Կրիդի հետ, մեծ երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսում։ Ռուս ռեփերը, սակայն, բաց է թողել երեկույթը։

Պապարացիների լուսանկարներում Քանյեն ու Քիմը իջնում են մեքենայից եւ կրքոտ համբուրվում։ Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ ջինս է կրել, Քանյեն՝ զինվորական բաճկոն։

Հունվարին հայտնի է դարձել, որ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը կրկին ծնողներ են դառնալու։ Չորրորդ երեխային կրում է փոխնակ մայրը։

Քիմն ու Քանյեն երեք երեխա ունեն՝ 5-ամյա Նորթը, 3-ամյա Սեյնթը եւ 1-ամյա Չիկագոն։ Զույգի կրտսեր դստերը եւս լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Բժիշկներն աստղին արգելել են հղիանալ առողջության համար լուրջ վտանգի պատճառով։ Վերջերս Քիմ Քարդաշյանը ցույց էր տվել մեծացած դուստրերին եւ Նորթի համար փեսացու գտել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ JustJared



© NEWS.am STYLE