Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող Մարիամ Հակոբյանը

15:55   28 փետրվարի, 2019

Մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթող Մարիամ Հակոբյանը: Երգչուհին 25 տարեկան էր: Ցավալի լուրը NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաստատեցին «Շանթ» հեռուստաընկերությունից:

Մարիամի մոտ մեկ ու կես ամիս առաջ հայտնաբերվել է քաղցկեղ, որը ցավոք չի հաջողվել բուժել:

Հիշեցնենք, որ Մարիամը նախագծում նմանակում էր Նիկոլ Շերզինգերին, որի նմանակմամբ էլ հաղթել է նախագիծը:

Նույն նախագծին մասնակցել է նաեւ Մարիամի կրտսեր քույրը՝ Մարգարիտան, որը նմանակում Էր Մայլի Սայրուսին:

NEWS.am STYLE-ը ցավակցում է Մարիամի բոլոր հարազատներին՝ երիտասարդ երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ:



© NEWS.am STYLE