Տոպ եւ զոլավոր տաբատ. Լիլուն՝ ոճային կերպարում

18:18   28 փետրվարի, 2019

Երգչուհի Լիլուն, ով բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով։ Լիլուն Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր առօրյա ոճը։

Երգչուհին սպիտակ տոպ է կրում, որը համադրել է զոլավոր տապատի եւ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ կոշիկները, արեւային ակնոցը եւ խոշոր աքսեսուարները։ «Գեղեցիկ առավոտ»,- լուսանկարը մակագրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր վառ դիմահարդարմամբ։ Ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Երգչուհին նախապատվություն էր տվել խոշոր աքսեսուարներին՝ վզնոց եւ մատանիներ։



© NEWS.am STYLE