Օգտատերերը հիացած են Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քեոսայանի որդու յուրօրինակ տաղանդով

19:48   28 փետրվարի, 2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է կիսվում տեսանյութերով, որոնցում պատկերված են նրա երեխաները։ Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կինն ավելի վաղ հպարտացել էր, որ իրենց 4-ամյա որդին՝ Բագրատը, 5 լեզու գիտի։ Այժմ փոքրիկը հիացրել է աշխարհագրության ոլորտի գիտելիքներով։

Լրագրողը հոլովակ է հրապարակել, որում նրա տաղանդավոր որդին գուշակում է երկրներն ըստ սահմանների ուրվագծի եւ դրոշների գույների։ «4-ամյա որդիս դրոշների եւ ուրվագծերի միջոցով անվանում է աշխարհի երկրները։ Իսկ ինչի՞ եմ հասել ես»,- տեսանյութը մեկնաբանել է Սիմոնյանը։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Երկրպագուները հիացել են փոքրիկի յուրօրինակ կարողություններով եւ մեկնաբանություններում հետաքրքրվել՝ ինչպես է երեխան սովորել այդ ամենը։ «Երկրներն ու դրոշները նա ինքնուրույն է հիշել, երբ նրան գլոբուս են նվիրել եւ ուսուցողական մուլտֆիլմեր միացրել։ Պարզապես նայել է դրանք ու սովորել։ Ոչ ոքի հետ չի սովորել»,- նշել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Սիմոնյանն ավելի վաղ հայտնել է, որ կողմնակից է երեխաներին վաղ կրթության տալուն։ Մարիանայի եւ Բագրատի հետ խաղի ձեւով զբաղվում են լեզվաբան ուսուցիչներ, այդ պատճառով արդեն այդ տարիքում երեխաները կարողանում են խոսել հինգ լեզուներով։

Մարգարիտա Սիմոնյանը ամուսնացած է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ 2014թ.-ի սեպտեմբերին ծնվել է նրա որդին՝ Բագրատը։ Նույն ժամանակ սոցիալական ցանցերից մեկի էջում Քեոսայանը հաստատել է, որ հայր է դարձել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ սա զույգի երկրորդ երեխան է. 2013թ.-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիանան։



© NEWS.am STYLE