Գաղտնապահության վարպետը․ Էդ Շիրանն անցած տարի գաղտնի ամուսնացել է

23:03   28 փետրվարի, 2019

Ինչպես հայտնի է դարձել The Sun պարբերականին, նցած տարվա դեկտեմբեր ամսին Էդ Շիրանը գաղտնի ամուսնացել է իր ընկերուհի՝ Չերրի Սիբորնի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել նրանց տանը, որը գտնվում է Անգլիայում։ Միջոցառմանը հրավիրված է եղել ընդհամենը 40 հյուր։

«Էդն ամուսնացել է Սուրբ ծնունդից մի քանի օր առաջ։ Միջոցառումը շատ հանգիստ է անցել, քիչ մարդ էր ներկա․ ընկերները, հարազատներն ու հոգեւորական։ Էդը չի ցանկացել աղմուկ, այլ ցանկացել է, որպեսզի այն լինի բացառապես հարազատների համար», - ասվում է պարբերականում։

Հայտնում են նաեւ, որ ամռանը զույգը հարսանիքի կապակցությամբ նախատեսում է մեծ խնջույք կազմակերպել։

Դեռ, ո՛չ Շիրան, ո՛չ Սիբորնը ասյ խոսակցությունները չեն մեկնաբանում այս նորությունը։



© NEWS.am STYLE