«Եվրատեսիլ-2019»-ի տոմսերի վաճառքը կսկսվի այսօր

22:53   28 փետրվարի, 2019

«Եվրատեսիլ-2019»-ի կազմակերպիչները՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) եւ KAN իսրայելական հեռարձակող ընկերությունը, հայտարարել են փետրվարի 28-ին Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին մրցույթի տոմսերի վաճառքների մեկնարկի մասին: Համապատասխան հայտարարությունը զետեղված Է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։

Տոմսերը կարելի Է ձեռք բերել առցանց՝ Leaan տոմսերի իսրայելական օպերատորի միջոցով, որը «Եվրատեսիլ»-ի պաշտոնական գործընկերն Է: Նշվում Է, որ կիսաեզրափակիչներին, ինչպես նաեւ մրցույթի եզրափակիչին այցելել ցանկացողներին հարկ կլինի վճարել 300 եւ ավելի շեքել:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2019»-ը կանցկացվի Թել Ավիվի տոնավաճառների կենտրոնում: Առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին:



© NEWS.am STYLE