Լետիցիա թագուհին ցնցել է կաշվե զգեստով

10:59   1 մարտի, 2019

Վերջին շրջանում թագուհի Լետիցիան հանրությանը ներկայացնում է հանգիստ, զուսպ կերպարաներում, եւ թվում է՝ նա հասարակությանը պարզապես պատրաստում էր ազդեցիկ կերպարին։ Իսպանիայի առաջին տիկինը մասնակցել է ARCO-2019 ցուցահանդեսին, որի ընթացքում ցուցադրվել են ժամանակակից արվեստի գլուխգործոցներ։

46-ամյա թագուհին ցուցահանդեսին ներկայացել է &Other Stories ապրանքանիշի կաշվե զբեստով, որը լայն լանջաբացվածք ունի։ Իսպանիայի առաջին տիկինն այն համադրել էր Prada ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկների եւ Uterque-ի պայուսակի հետ։ Թագուհին կրկնել է Քեյթ Միդլթոնի ամենահայտնի սանրվածքներից մեկը։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Legion Media, IBTimes UK



© NEWS.am STYLE