Սալմա Հայեքը ծեծի է ենթարկել մի քանի հաղթանդամ տղամարդու (վիդեո)

12:13   1 մարտի, 2019

52-ամյա դերասանուհի Սալմա Հայեքը, չնայած տարիքին, գեղեցկուհին է, սեքսուալ եւ շատ պահանջված կինոյում։ Մինչ օրս նրան վստահում են ուժեղ, խիզախ եւ մարտական աղջիկների կերպարներ։ Դերասանուհին պատրաստվում է «Մարդասպանի թիկնապահը» մարտաֆիլմի երկրորդ մասին։ Ֆիլմում նկարահանվում են նաեւ Ռայա Ռեյնոլդսը եւ Սեմյուել Լ․Ջեքսոնը։

View this post on Instagram

A post shared by Salma Hayek Pinault (@salmahayek) on

Սալմա Հայեքը մարզման ընթացքից տեսանյութ է հրապարակել, որում առանց դժվարության ծեծի է ենթարկում մի քանի հաղթանդամ տղամարդու։

Ֆիլմի առաջին մասում աստղը մարմնավորել է վարձու մարդասպան Դարիուս Կինկեյդ Սոնյուի կնոջ կերպարը, ով ստիպված է կյանքն անցկացնել անազատության մեջ։ Երկրորդ մասում նրա հերոսուհին ազատության մեջ կլինի եւ ուշադրության կենտրոնում։

Դատելով տեսանյութից՝ դերասանուհուն հրաշալի մարզավիճակում է. նա մի քանի արդյունավետ հարվածքներ է ցուցադրում։ «Կասկադյորեների հետ փորձի մի հատվածը The Hitman’s Wife’s Bodyguard-ի նկարահանումների համար։ Այս տեսանյութում 100 տոկոս ես եմ»,- գրել է դերասանուհին։

Հեղինակներն առայժմ գաղտնի են պահում նոր ֆիլմի սյուժեն, ինչպես նաեւ թողարկման օրը։



© NEWS.am STYLE