Շրջադարձ. Վերկա Սերդյուչկան Ուկրաինան կրկին կներկայացնի՞ «Եվրատեսիլ»-ում

14:50   1 մարտի, 2019

Անդրեյ Դանիլկոն, ով հանդես է գալիս Վերկա Սեդրյուչկա կեղծանվամբ, կարող է Ուկրաինան ներկայացել «Եվրատեսիլ 2019» մրցույթի ընթացքում, որն անց կկացվի Թել Ավիվում։ Այս մասին հայտարարել է Ալեքսանդրա Կոլցովան։ Միայն թե ամեն ինչ այդքան պարզ չէ. մինչ փետրվարի 10-ը Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է բանակցություններ վարի երգչի հետ, քանի որ նա եւս ելույթ է ունեցել Ռուսաստանում։ Թվում է՝ այս սկանդալն այդպես էլ չի հանգուցալուծվի։

«Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի մասնակցության հետ կապված աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ ազգային ընտրության գրեթե բոլոր մասնակիցները հրաժարվեցին ելույթ ունենալ երաժշտական մրցույթում։ Օգնության ձեռք մեկնեց Անդրեյ Դանիլկոն, ով նշել է, որ պատրաստ է մասնակցել «Եվրատեսիլ 2019»-ին։

Մամուլի ասուլիսի ավարտին Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության կառավարման անդամ Ալեքսանդրա Կոլցովան հայտարարարել է, որ Անդրեյ Դանիլկոյի մասնակցությունն իրատեսական է։

«Մինչ մարտի 10-ը Անդրեյ Դանիլկոն կարող է առաջարկություն անել Հանրային հեռուստառադիոընկերությանը։ Բայց մենք սպասում ենք հանրության քննարկմանը՝ արդյոք Անդրեյ Դանիլկոն, ով համերգներն ունի Ռուսատանում, իրավունք ունի՞ Ուկրաինայի անունից երկորդ անգամ մասնակցել մրցույթին»,- հայտարարել է Կոլցովան։

Ավելի վաղ Անդրեյ Դանիլկոն հանրությանը տեղեկացրել է ելույթ ունենալու որոշման մասին։ «Եթե բոլորը հրաժարվեն, հնարավոր է, կվերցնեմ հին «զենք ու զրահս», կմաքրեմ աստղն ու կգնամ փրկելու»,- նշել է արտիստը։

2007թ.-ին Դանիլկոն արդեն ելույթ է ունեցել «Եվրատեսիլ» երգի մրցույթում «Dancing Lasha Tumbai» երգով՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Այդ ժամանակ երգի անվանումը շատերն էին նմանեցնում «Russia, Goodbye» արտահայտությանը։ Այդ խոսքերը, հեղինակի պնդմամբ, մոնղոլերենից թարգմանաբար նշանակում են «Հարած սերուցք»։

Աղբյուրը՝ 24tv



© NEWS.am STYLE