Պետրոսյանի տուն-թանգարան, իսկ Ստեպանենկոն՝ ցուցադրանմուշ

19:39   1 մարտի, 2019

Հայտնի հումորիստներ, «Ծուռ հայելու» արտիստներ Եվգենի Պետրոսյանը եւ Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծությունից հետո շարունակում են կիսել ունեցվածքը։ Մոսկվայի դատարանում տեղի է ունեցել հերթական դատական նիստը, հայտնում է «КП»-ն։

Հումորիստների պաշտպանները միմյանց մեղադրում են գործընթացը դիտավորյալ երկարաձգելու մեջ։ Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը հայտնել է, որ մարտ ամսից իր վստահորդը հրաժարվել է բնակարան-թանգարանի գումարը, ուր ապրում է նրա նախկին կինը։ Ընդ որում, Ստեպանենկոյի փաստաբանի խոսքով՝ «ընդդիմախոսն անազնիվ եւ տգեղ պահվածք է դրսեւորում նաեւ որպես տղամարդ»՝ վիրավորելով նրան։

Ելենա Ստեպանենկոն ապրել եւ ապրում է այդ բնակարանում, չի ցանկանում տեղափոխվել, այդ պատճառով մենք եզրահանգում ենք ապրել, որ բնակարանն անհրաժեշտ է նրան եւ առաջարկել ենք վերցնել այն։ Սակայն պարզվել է, որ բնակարանը նրան հարկավոր չէ։ Այդ պատճառով մեր հաջորդ առաջարկը եղել է բնակարանը վաճառելն ու գումարը կիսելը։ Սակայն Ստեպանենկոն չի ցանկանում վաճառել այն եւ մտադիր է փոխանցել Պետրոսյանին»,- պարզաբանել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը։

Հումորիստների գործով նիստը կանցկացվի մարտի 22-ին։ Դատարանը նախատեսում է պատասխան ստանալ արդարադատության նախարարությունից, որին դիմել է ունեցվածքին օբյեկտիվ գնահատելու համար։

2018թ.-ի մարտին դատարանը պաշտոնապես ամուսնալուծել է Պետրոսյանին եւ Ստեպանենկոյին։



© NEWS.am STYLE