Սելենա Գոմեսը հսկայական անկողնուց լուսանկար է հրապարակել

23:04   1 մարտի, 2019

26-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը, որը ծանր դեպրեսիայի դեմ վերականգնողական կուրս է անցել, դադարից հետո կրկին հայտնվել է սոցցանցերում։ Երկրպագուները ուրախացել են, երբ աստղն իր Instagram-ում հրապարակել է կադր, որում հսկայական անկողնում պառկած կերպարանք է ընդունել։

Երգչուհին լուսանկարում ատլասե գիշերանոցով է։ Գոմեսի վարսերի մի մասը պոչ են կապված, իսկ մնացածը թափված են ուսերին։ Կերպարը համալրել է դիմահարդարումը, մուգ մատնահարդարումը եւ նրա սիրելի ականջօղերը։

Գիշերանոցը Սերենան կրել է իր նոր՝ I can’t get enough սինգլի նկարահանումների ժամանակ, որը ձայնագրել է կոլումբիացի երգիչ Ջեյեմ Բալբինոյի հետ, ռեփեր Բեննի Բլանկոյի եւ պուերտոռիկացի ռեգի կատարող Tainy-ն։ Հետեւորդները չէին կարող չնկատել, որ նրանց կուռքը թարմ տեսք ունի եւ կարծես թե վերադարձել է կյանքի իր սովորական հունին։

Ավելի վաղ Գոմեսը մտերիմ ընկերուհու երեկույթից լուսանկար էր հրապարակել։ Համացանցում նրան քննադատել էին գիրանալու համար։



© NEWS.am STYLE