Շքեղ ու ոճային. Լուիզա Ներսիսյանը՝ հմայիչ կերպարում

19:09   1 մարտի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանն առանձնանում է իր ոճով։ Դերասանուհին միշտ ոճային է ու շքեղ։

Լուիզան նոր լուսանկար է հրապարակել իր միկոբոլոգում՝ ցույց տալով իր կերպարը։ Դերասանուհին շքեղ սպիտակ զգեստ է կրում, որն ուսերի հատվածում բացվածք ունի։ Լուիզան շքեղ սանրվածքով է եւ վառ դիմահարդարմամբ։

Հիշեցնենք՝ Լուիզա Ներսիսյանն ավելի վաղ լուսանկար էր ներկայացրել, որն արվել էր Դուբայի լողափերից մեկում։ Նա կրում էր շատ կարճ, սեւ գույնի հանդերձանք, որոնք էլ առավել են ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Կադրին կից սիրված դերասանուհու օգտատերերը բազում դրական մեկնաբանություններ էին թողել։



© NEWS.am STYLE