22:49 1 մարտի, 2019Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր ոճային կերպարը։
.jpg)
Երգչուհին լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգում, որում ամբողջությամբ ջինսե հագուստ է կրում։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ «Ջինսը միշտ լավ գաղափար է»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։
.jpg)
Ավելի վաղ երգչուհին դեմ էր արտահայտվել Երգի պետական թատրոնի լուծարման առաջարկին։ «Մի ամբողջ կյանք, մի ամբողջ պատմություն է այս պատերի ներսում՝ Երգի թատրոնի ներսում։ Մեկ վայրկյանում ոչնչացնել այս ամենը դա աններելի է...»,- գրել էր նա։