Խոստովանություն․ Ջորդին Վուդսը պատմել է դավաճանության մասին, որին անմիջապես արձագանքել է Քլոե Քարդաշյանը

10:16   2 մարտի, 2019

Արդեն մեկ շաբաթ է, օնչ շարունակվում է ակտիվ քննարկվել Քարդաշյան-Ջեններ ընտանիքում առկա սկանդալը։ Նշենք, որ օրերս Քլոե Քարդաշյանի երեխայի հայր՝ բասկետբոլիստ Թրիսթան Թոմփսոնը դավաճանել էր Քլոեն Քայլի Ջենների լավագույն ընկերուհի՝ Ջորդին Վուդսի հետ։ Վերջինս երկար ժամանակ լռում էր, սակայն այժմ որոշել է խոստովանել։ Վուդսը ներկա է գտնվել Ջադա Պինկեթ-Սմիթի Red Table Talk! շոուին։

Աղջկա խոսքերով նա երեկույթից հետո գնացել է Թրիսթանի տուն, սակայն ոչ մի ետին միտք չի ունեցել։ Նա պատմել է, որ Թոմփսոնը համբուրել է իրեն, երբ նա պատրաստվում էր հեռանալ․ «Ես հարբած էի, նա համբուրեց շուրթերս, սակայն դրանից ոչ ավելի։ Ես շոկի մեջ էի եւ անմիջապես հեռացա»։ Այդուհանդերձ Ջորդինը խոստովանել է, որ պատրաստ է ստի դետեկտորով անցնել, որպեսզիմարդիկ իմանան ճշմարտությունը, քանի որ Քլոեն արժանի չէ այս ամենին։ «Ես այս ամենի հետ կապ չունեմ», - ասել է նա։

Շոուի հեռարձակվելուց անմիջապես հետո Քլոեն իր Twitter-ում գրել է․ «Ինչու՞ ես խաբում, @jordynwoods։ Եթե հանրության առջեւ խոսելով փորձում ես փրկել քեզ, ապա կարող էիր զանգահարել ինձ, որպեսզի սկզբից ներողություն խնդրեիր, անկեղծ եղիր։ Ի դեպ, քո պատճառով իմ ընտանիքը քանդվեց։ Թրիսթանը նույնպես մեղավոր է, սակայն նա իմ երեխայի հայրն է։ Անկախ այն բանից, թե նա ինչ է անում ինձ հետ, ես չեմ ցանկանում, որպեսզի դուստրս զգա այս ամենը»։



© NEWS.am STYLE