Ցանց զուգագուլպաներ, կրքոտ կեցվածք․ Լիա Զախարյանը համարձակ կերպարը

13:43   2 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած իր կերպարներով,  նոր լուսանկար է հրապարակել Instagram-իր էջում։

Դերասանուհին իր հրապարակած կադրում, որն ինչպես նա է հաղորդել, արված է մեկ տարի առաջ, կրքոտ կեցվածքով է։ Նա կրում է ցանց զուգագուլպաներ, կարմիր, լաքապատ վերնազգեստ։ Նրա կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Լուսանկարին կից Լիան անգլերեն լեզվով գրել է․ «Մեկ տարի առաջ, պրոֆեսիոնալ @vahestep-ի հետ»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ցուցադրել էր իր համարձակ կերպարը։ Դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, լուսանկար էր տեղադրել, որում սպորտային ոճի հագուստ էր կրում։ Այն ցուցադրում է նրա սլացիկ կազմվածքը։



© NEWS.am STYLE