Ջոնի Դեպը նախկին կնոջից 50 միլիոն եվրո է պահանջում

15:17   2 մարտի, 2019

Չնայած դերարասաններ Ջոնի Դեպն ու Էմբեր Հերդը 15 ամիս ամուսնությունից հետո բաժանվել են 2015թ․-ին, ապահարզանի գործընթացը շատ երկար է տեւել։ Հերդը Դեպին մեղադրում էր հարբեցողության, տնային բռնությանմեջ եւ բարոյական փոխհատուցում էր  պահանջում։

Ինչպես պարզվել է դերասանուհին նույնպես առանց մեղքերի չէ։ Դերասանի խոսքերով Էմբերը ձեռք է բարձրացրել նրա վրա, դա հաստատել է աստղի թիկնապահը, հայտնում է Mirror-ը։ 2016թ․-ին Ջոնի Դեպը երկար ժամանակ հրաժարվում էր դատարաին կողմից սահմանված 7 միլիոն դոլարը վճարել, քանի որ հունից դուրս էր եկել Էմբերի հարցազրույցից, որը նա տվել էր Porter ամսագրին (հարցազրույցում Էմբերն առանց Դեպի անունը տալու պատմել է, թե ինչպես է կարողացել տանել բռնությունը, սակայն բոլորն էլ կռահել են, թե ում մասինի է խոսքը)։

Սակայն հետո դերասանուհին առաջ է քաշել դատական արգելանքը, որով Դեպը չէր կարող նրան 100 մետրից մոտենալ, նա էլ իր հերթին մի կողմ է դրել հարցազրույցը եւ դերասանուհուն վճարել պահանջվող փոխհատուցումը։



© NEWS.am STYLE