Մարիամ Մելիքյանը ցուցադրել է, թե ինչպիսին է եղել մանկության տարիներին

17:47   2 մարտի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որում ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետ ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպիսին է եղել մանկության տարիներին։ Իսկ լուսանկարը հրապարակելու առիթը հանդիսացել է Մարիամի երկրպագուներից մեկի խնդրանքը։ Լուսանկարին կից այն հարցին, թե երբեւէ ճակատի հատվածում մազապունջ ունեցել է, Մարիամը գրել է․ «Միայն այս տարիքում»։

Նշենք, որ օրերս Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նստած էր ամուսնու գոգին։

«Ինչ էլ տաս կնոջը, միեւնույն է նա քեզ ավելին է տալիս։ Դու քեզ կտաս, նա՝ երեխա։ Տուն կսարքես, նա՝ հարմարավետություն։ Կապահովես մթերքով, նա՝ համեղ ընթրիքով։ Կնվիրես ժպիտ, նա՝ իր սիրտը», -գրել էր Մարիամը։



© NEWS.am STYLE