Տաթեւ Սարգսյանը՝ հմայիչ կերպարում

18:48   2 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին, ով մարմնավորում է Եվայի կերպարը, միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել հմայիչ կերպարում։ Դերասանուհին մուգ վարսերով է, վառ դիմահարդարմամբ։ Նա կրում է դասական կիսաշրջազգեստ, սեւ բարձրակրունկներ եւ ամառային վերնաշապիկ։ Լուսանկարին կից Տաթեւը նշել է «#Էլենի օրագիրը» հեշթեգը, հավանաբար այն կադր է հեռուստասերիալից։

Հիշեցնենք, որ երիտասարդ դերասանուհին ավելի վաղ միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր ուլտրակարճ զգեստով։ Նրա կերպարը համալրում էին կաշվե բաճկոնն ու վարդագույն կոշիկները։



© NEWS.am STYLE