10:32 19 հունիսի, 2013Հայկական Dorians ռոք խումբը հունիսի 22-ին Yans ակումբի համերգասրահում բացառիկ համերգով նշելու է իր 5-ամյակը: Միջոցառման հյուրերին սպասվում են անակնկալներ, ինչպես նաեւ խմբի անդամների ստորագրությամբ Dorians-ի սկավառակը շահելու հնարավորություն:
Տոմսերի արժեքը 10.000-15.000 դրամ է:
Հիշեցնենք, որ հենց Dorians-ն էր ներկայացնում Հայաստանը շվեդական Մալմյո քաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2013» մրցույթում: