Շոկ․ ում հաստատ չենք տեսնի «Գահերի խաղ»-ի ավարտին

16:16   3 մարտի, 2019

«Գահերի խաղ»-ի ավարտն արդեն շատ մոտ է։ Համացանցում շարունակվում են հայտնվել նոր սպոյլերներ եւ ֆանտաստիկ թեորիաներ։ Օրերս լույս են տեսել սերիալի նոր պաստառները, որոնց վրա պատկերված են Երկաթյա գահի հավակնորդների լուսանկարներն են։ Սակայն հերոսներից մեկին ֆիլմի ավարտին հաստատ չենք տեսնի։ Եվ այսօր պարզ է դարձել, որ գրող Ջորջ Մարտինը, ում վեպի հիման վրա նկարահանվում է սերիալը, հրաժարվել է դրանում էպիզոդիկ դերից։

Entertainment Weekly-ին տված հարցազրույցում Մարտինը պատմել է, որ սերիալի պրոդյուսերները նրան առաջարկել են կերտել 8-րդ եթերաշրջանի հերոսներից մեկի դերը։ «Դեւիդն ու Դենն ինձ հրավիրել են նկարահանվել եղրափակիչ էպիզոդներից մեկում եւ ես նույնիսկ ցանկացա համաձյնել։ Սակայն հետո ես փոշմանեցի, քանի որ պատրաստ չեմ փոքրիկ էպիզոդի համար Բելֆաստից Նյու Մեքսիկո ժամանակ ծախսել», - ասել է Մարտինը։

Դերի փոխարեն նա որոշել է կենտրոնանալ նոր՝ «Ձմռան քամիներ» գրքի վրա։ Մի խոսքով, սա առաջին անգամը չէ, որ Մարտինը հրաժարվում է սերիալում հանդես գալուց։



© NEWS.am STYLE