Ցանկացած ճաշակի երեկոյան հագուստ․ Elie Saab-ի ցուցադրությունը՝ Փարիզի Նորաձեւության շաբաթվա շրջանակներում  

11:09   3 մարտի, 2019

Փարիզում շարունակվում է Նորաձեւության շաբաթը եւ միջոցառման ամենասպասված ցուցադրություններից մեկը դարձավ Elie Saab-ինը։

Elie Saab-ի ցուցադրությանն առաջին հերթին գնում են էսթետիկ հաճույքի համար։ Մինչ դեռ որոշ դիզայներներ փորձարկումներ են անում իրենց նորաձեւության տներում Սաաբը փորձում է հավատարիմ մնալ իր հիմնական լսարանին։

Հիմնական տարրերն են՝ շքեղ զգեստները, մարմինն ընգրկող սիլուետ, թեթեւ շիֆոն եւ զարդարանքներ։ Ամեն ինչ իր տեղում է, դիզայները միայն ձեւավորում է գույներն ու ձեւերը։

Սաաբի ցուցադրության ժամանակ պոդիումում եղել են եւ՛ սուտակներ, եւ՛ զմրուխտներ, իսկ ադամանդներին փոխարինել են շափյուղաները։ Հենց այս քարերի գույներն էլ իր գունապնակի համար ընտրել է դիզայները։ Մեկ այլ հիմնական տարր է հանդիսանում հենց այդ հավաքածուի համար մշակված պրինտը։

Աքսեսուարներից արժե ուշադրություն դարձնել բանտերին, գոտիներին եւ չոկերներին։

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE