Բուն Բարեկենդանի եւ ֆրանսիական Mardi gras-ի տոնակատարությունը Մասիսում (ֆոտո/վիդեո)

15:31   3 մարտի, 2019

Մասիսի Ֆրանկոֆոնիայի բուլվարում մեծ շուքով նշվում է Հայաստանի եւ Ֆրանսիայի հանրապետությունների տոներից մեկը` Բուն Բարեկենդանն ու ֆրանսիական Mardi gras-ը:

Տոնի մեկնարկը տրվեց Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցում` պատարագով, որից հետո դհոլով, զուռնայով, երգով ու պարով հավաքվածները շարժվեցին դեպի Ֆրանկոֆոնիայի բուլվար:

Քայլերթին միացավ նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Բուլվարում ներկայացվեցին հայկական եւ ֆրանսիական մշակույթին հատուկ ծիսակարգեր` խաղեր, պարեր, երգ, երաժշտություն: Ելույթ ունեցավ նաեւ «Կարին» ավանդական երգի-պարի համույթը:

Միջոցառման նպատակն է ֆրանկոֆոնիան տարածել Մասիսում, ստեղծել մշակույթների երկխոսություն եւ միջմշակութային կապեր հաստատել հայերի եւ Հայաստանում բնակություն հաստատած ֆրանսիացիների միջեւ:

Տոնակատարությանը ներկա էին ինչպես հայեր, այնպես էլ ֆրանսիացիներ: Ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը: Մանրամասները` մեր պատրաստած ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE