Փնտրում եմ երազանքիս ամուսնուն. նորից անհաջողություն

23:08   20 հունիսի, 2013

Բարի երեկո:

Հազիվ հասցրել էի ուրախանալ, որ գտել եմ տղամարդուն, ում տեսնելիս ինչ-որ բան ներսումս շարժվում է, երբ հանկարծ…

Արդեն պատմել եմ, որ աշխատում եմ արտասահմանյան ընկերությունում եւ որ Անգլիայից նոր գործընկեր ունենք: Նրա անունը Ջոն է, կանաչ աչքեր եւ առնական կազմվածք ունի: Բայց գլխավորը ժպիտն է, որն ինձ գերեց առաջին իսկ հայացքից… Փորփրեցի նրա փաստաթղթերը եւ իմացա, որ ոչ միայն ամուսնացած է, այլեւ երկու դուստր ունի:

Հետաքրքիր էակներ են այս տղամարդիկ: Հենց որ հեռանում են կնոջից, անմիջապես մոռանում են ընտանիքի մասին: Ջոնն ուշադրության նշաններ է ցուցաբերում իմ հանդեպ: Եթե նախապես միջոցներ չձեռնարկեի, մինչեւ ականջներս կսիրահարվեի: Իսկ հիմա ստիպված էի բացատրել, որ ինչ-որ մեկի ընտանիքը քանդել կամ սիրուհի դառնալ չեմ ցանկանում:

Հիմա փորձում եմ նրա հետ չշփվել:

Վերջ, հոգնել եմ այս փնտրտուքներից: Թվում է՝ բազմաթիվ երկրպագուներ ունեմ, հարկավոր է միայն ընտրել: Բայց ես ուզում եմ այդ անել ոչ թե ուղեղով, այլ սրտով…

Լիլիթ



© NEWS.am STYLE