Շքեղ կերպար. «Օսկար 2019»-ին Զոի Կրավեցի հայտնի տոպը ոսկուց է

11:06   4 մարտի, 2019

Հոլիվուդյան դերասանուհի Զոի Կրավեցի հագուստը, որով նա ներկայացել էր «Օսկար 2019» մրցանակաբաշխությանը հաջորդած Vanity Fair երեկույթին, քննարկվել է գրեթե բոլորի կողմից։ Լենի Կրավեցի դստերը մեղադրել են պաշտոնական միջոցառմանը չափազանց անկեղծ զգեստ կրելու համար։

Բայց պարզվում է, որ Զոին պարզապես թափանցիկ կրծկալ չի կրել. հայտնի դերասանուհին կրել է դիզայներ Էլզա Պերետիի՝ Tiffany & Co ոսկերչական տան համար ստեղծված իրը։  

Ինչպես հայտնում է DailyMail-ը, տոպը պատրաստված է 18 կարատ քաշ ունեցող ոսկուց եւ արժե 24 հազար դոլար։ Բայց պարզվում է՝ ոսկե կրծկալը 30-ամյա դերասանուհու կերպարի ամենաթանկարժեք մասնիկը չէր։ Հոլիվուդյան աստղն ադամանդներով զարդարված 5 թեւնոց է կրել, որոնց արժեքը կազմում է մինչեւ 55 հազար դոլար։

Հիշեցնենք՝ այդ երեկո հանրությանը ցնցել է նաեւ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 23-ամյա Քենդալ Ջենները։ Նա երեկույթին հայտնվել է էքստրեմալ բացվածքով զգեստով։

Լուսանկարներրը՝ AFP



© NEWS.am STYLE