«70 տարին լուրջ տարիք է…». Արթուր Մեսչյանի անակնկալը երկրպագուներին

10:45   4 մարտի, 2019

Հայտնի եւ սիրված երաժիշտ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշում էր ծննդյան 70-ամյակը։ Երաժիշտն անակնկալ է մատուցել երկրպագուներին եւ այցելել երեւանյան փաբ, ուր վերջիններս նշում էին սիրելի երաժիշտի ծննդյան օրը։ Երկրպագուներն Արթուր Մեսչյանին ծափահարություններով են դիմավորել, իսկ երաժիշտը շնորհակալություն է հայտնել նրանց ու դիմել նրանց։  

«70 տարին լուրջ տարիք է։ Անկախ քեզանից մտածում ես, թե ինչ ես արել այս կյանքում։ Շենք կառուցելը հետաքրքիր է, բայց եթե քո արած ինչ-որ գործի շուրջ հավաքվում են մարդիկ, ովքեր հարգում եւ սիրում են իրար, եւ ես ինչ-որ չափով նպաստել եմ դրան, ամենամեծ բանն է։

Շատ շնորհակալություն, որ կաք, շնորհակալություն, որ միասին եք, շնորհակալություն, որ միասին ենք եւ իսկապես ի խորոց ստրե՝ ձեզ ցանկանում եմ ամենա-ամենա լավագույնը։ Դուք շատ լավն եք»,- ասել է սիրված երաժիշտը։

 Տեսանյութը՝ 007 Pub-ի 



© NEWS.am STYLE