Հոլիվուդի հայ աստղ Անժելա Սարաֆյանը՝ «Օսկար 2019»-իրարանցում առաջացրած Բիլի Փորթերի հետ

13:59   4 մարտի, 2019

Դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով հայտնի է հոլիվուդյան ֆիլմերում մարմնավորած կերարներով, մասնակցել է «Օսկար 2019» մրցանակաբաշխպության արարողությանը հաջորդած երեկույթին։ Հայազգի գեղեցկուհին, ինչպես միշտ շքեղ ու հիասքանչ տեսք է ունեցել։

Անժելա Սարաֆյանը վարդագույն զգեստ է կրել, որն առանձնանում է խոշոր լանջաբացվածքով։ Հայազգի դերասանուհին երեկոյի ընթացքում հանդիպել ու լուսանկարվել է  երգիչ եւ դերասան Բիլի Փորթերի հետ, ով իրարանցում էր առաջացրել կարմիր գորգին։ Նա թավշյա զգեստ էր կրում։ Արտասովոր հագուստի վերնամասը հիշեցնում էր տղամարդու կոստյում։

Անժելա Սարաֆյանի եւ Բիլի Փորթերի լուսանկարը Istagram-ում տեղադրել է Անժելայի մայրը։ «Vanity Fair Oscar Party»,- գրել է նա։

Անժելա Սարաֆյանն ավելի վաղ լուսանկար էր տեղադրել «Extremely Wicked, Shockingly Evil and Vile» ֆիլմի անձնակազմի հայտնի անդամների հետ, որում նկարաանվել է։ Նա լուսանկարում պատկերված էր դերասան Զաք Էֆրոնի (Հոլիվուդի ժամանակակից սեքս-սիմվոլը  ֆիլմում կմարմնավորի «հմայիչ» մարդասպանի կերպարը), ռեժիսոր Ջո Բերլինգերի, դերասանուհի, մոդել Լիլի Քոլինզի հետ, ով ֆիլմում մարմնավորում է մարդասպանի կնոջ կերպարը։

Անժելա Սարաֆյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում էր։ Նա համադրել էր սեւ տոպը, կապույտ, վերնազգետսը եւ վանդակավոր բաճկոնը։



© NEWS.am STYLE