Հայաստանը՝ կադրում. հինավուրց վանքերը՝ լեռների գրկում

16:56   4 մարտի, 2019

Լեռնային կիրճեր եւ անսահման դաշտավայրեր, կոլորիտային, հին վանքեր, թափանցիկ լճեր, հիանալի խոհանոց եւ լեգենդար հյուրընակալություն. այս ամենը Հայաստանն է, որը գրավում է ճանապարհորդների սրտերն առաջին իսկ հայացիքց։ Այսօրվա ընտրանիում Հայաստանի լավագույն լուսանկարներն են։  

Բիբլիական Արարատը լավ տեսանելի է նույնիսկ Երեւանի կենտրոնից, բայց բիբլիական լեռն ամենաազդեցիկ դիրքերից տեսնելու համար հարկավոր է դուրս գալ քաղաքից, ուր հազար ու մի ազդեցիկ տեսարաններ կարելի է գտնել։

Թուրքայի հետ սահմանին  բարձրանում է Հայաստանի խորհրդանիշը՝ Խոր Վիրապի վեհ եւ անառիկ վանքը։ Սյունիքի սրտում մառախուղի քողի տակ թաքնված է մեկ այլ վանք՝ Տաթեւի վանքը, որը երկրի հոգեւոր կենտրոններից մեկն է։

Բայց Հայաստանը միայն հրապուրիչ բնակապատկերները չեն, որոնք բացվում են երկրի հյուրերի առաջ եւ միայն ճարտարապետությունը չէ, որն ապշեցնում է խիստ քարերով կամ վարդագույն տուֆի երանգներով։ Հայաստանն իր արտահայտությունը գտնում է մարդկանց մեջ։ Հյուրընկալ, ժպտերես, անկեղծ, նրանց միշտ պատրաստ են ձեզ հետ կիսվել իրենց, իրենց նախնիների կյանքի պատմությամբ, լեռների մասին լեգնեդներով, որոնք վեր են խոյանում շրջապատում։

Կարեւոր չէ՝ այս դյութիչ երկիր կգաք հանգստյան օրերին, թե դրանք ամբողջական երկու շաբաթ կնվիրեք. Հայաստանն առհավետ կմնա ձեր սրտում։

Աղբյուրը՝ Nat-geo.ru

Լուսանկարները՝ Սերգեյ Կոզլով, Վլադիսլավ Բելչենկո, Նիկոլայ Երմոշկին, Վիգեն Հախվերդյան, Հրաչ Հովհաննիսյան, Սերգեյ Սուտկովոյ, Արմեն Գասպարյան, Միքայել Բարտիկյան, Պավել Մինաեւ



© NEWS.am STYLE