«Один в один» շոուի հայ մասնակիցը զարմացրել է Ալեքսեյ Չումակովի կրկնօրինակմամբ (վիդեո)

18:11   4 մարտի, 2019

«Один в один» շոուի հայ մասնակիցը (շոուի ընթացքում հարկավոր է առավելագույնս նման կերպարանափոխվել շոու-բիզնեսի աստղերի) ժյուրիի անդամներին զարմացրել է ռուս հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովի զարմանալի կրկնօրինակմամբ։

Ժյուրիի անդամները հիացած էին Արմեն Խաչատուրյանի ելեւյթով, ով ոչ միայն լավ ցուցադրել է երգչի կատարման ոճը, այլեւ պահվածքը։ Ժյուրիի անդամներից մեկը՝ Յուրի Ստոյանովն ընդգծել է, որ Ալեքսեյ Չումակովի մայրը հայուհի է, իսկ Խաչատուրյանի մարզիչը՝ Իրակլի Պիրցխալավան, ի պատասխան հարցի՝ որտեղից է գալիս Չումոկովի հանդեպ մասնակցի սերը, նշել է. «Հայերը սիրում են միմյանց»։

Ժյուրիի անդամների քվեարկության արդյունքներով՝ Արմեն Խաչատուրյանը 56 բալ է հավաքել՝ անցնելով մրցույթի եզրափակիչ փուլ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ծագումով մեկ այլ հայ մասնակից՝ Սերգեյ Հարությունովը։

Չումակովը դահլիճում ներկա չի եղել, իսկ համարի հղումը նրան ուղարկել է Յուրի Ստոյանովը՝ գրելով. «Լյոշկա՛, նայիր, հարազատ, տղան շատ բարի է կրկնօրինակել»։

«Իսկապես բարի եւ ժամանակ առ ժամանակ շատ նման։ Իհարկե, քեզ ուրիշի մարմնում նայելը յուրօրինակ գործ է, եւ հայացքդ ինքդ քո նկատմամբ այնքան էլ օբեյկտիվ չէ։ Բայց թե ինչպես են քեզ տեսնում մյուսները՝ դերասան, ռեժիսոր, օպերատոր, պրոդուսեր, հանդիսատես, կարելի է հասկանալ հենց այս համարների շնորհիվ»,- Instagram-ում գրել է Չումակովը։

Ավելի վաղ Ալեքսեյ Չումակովը, ում մայրը հայ է, Տիգրան Քեոսայանի «Международная пилорама» հաղորդման հյուրն է դարձել, որի ընթացքում ներկայացրել է հայտնի ռեժիսորի հետ ծանոթության պատմությունը։



© NEWS.am STYLE