Ջոնի Դեփը հայտարարել է, որ Էմբեր Հերդն ամուսնությունից մեկ ամիս անց իրեն դավաճանել է Իլոն Մասկի հետ

23:01   4 մարտի, 2019

Հոլիվուդի նախկին սկանդալային զույգ Ջոնի Դեփը եւ Էմբեր Հերդը շարունակում են երկրպագուների համար բացահայտել անցյալի ինտիմ մանրամասները։ 55-ամյա Դեփը շոկի է ենթարկել հանրությանը՝ հայտարարելով, որ իր նախկին կինն իրեն դավաճանել է Իլոն Մասկի հետ ամուսնությունից անմիջապես հետո։

Չի անցել մի շաբաթ, եւ ամսագրերը հայտնել են Ջոնի Դեփի հայցի մասին նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ։ Սակայն դա հոլիվուդյան դերասանին չի բավարարել. Դեփը People-ին խոստովանել է, որ նախկին կինն իրեն դավաճանել է ամուսնությունից մեկ ամիս անց։

Ինչպես հավաստիացնում է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը, երբ ինքը զբաղված է եղել նկարահանումներով, Էմբերն իրեն չի կարոտել։ Այդ ժամանակ նա հանդիպել է Tesla ընկերության հիմնադիր Ւլոն Մասկի հետ։ Իլոն Մասկը Դեփի տանն է եղել նաեւ այն պահին, երբ Էմբերը հայտարարել է բռնության մասին եւ լուսանկարների հետ ապացույցներ է ներկայացրել։



© NEWS.am STYLE