Exclusive. «Վիվա, Հայաստան»՝ սամբայի հնչյունների ներքո. տեսարան, որը ստիպում է փշաքաղվել (ֆոտո, վիդեո)

19:35   4 մարտի, 2019

Թե ինչպես է Հայաստանը հայտարարել իր մասին այս տարի Սան Պաուլոյում կայացած կառնավալի ընթացքում, իսկապես աննախադեպ է։ Դատեք ինքներդ՝ Globo հեռուստառադիոընկերությունն այն հեռարձակում էր 140 երկրներում։ Դրան գումարած Բրազիլիայի բնակչությունը, որը կազմում է 205 մլն մարդ։ Այսպիսի մեծ լսարանի 65 րոպեի ընթացքում սամբայի հնչյունների ներքո պատմում էին մեր երկրի պատմությունը՝ սկսած Նոյի ժամակներից, քրիստոնեության ընդունումից մինչեւ մեր օրերը։

Ինչպես NEWS.am STYLE-ի հետ նշեց Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը, մեր մասնակցությունն այդ շքեղ տոնին իր նախապատմությունն ունի։ Նա հիշեցրեց, որ գործողությունների հեղինակներն՝ ի դեմս բրազիլական Rosas de Ouro («Ոսկե վարդեր») դպրոցի ներկայացուցիչներ Անդրե Մաշադուի եւ Անժելինա Բազիլիուի, դեռ նախորդ տարվա աշնանը եղել են Երեւանում. ծանոթացել մեր մշակույթի հետ, այդպես ասած՝ ներսից հանդիպել եւ շփվել են երկրի նոր ղեկավարության հետ։ Եղել են նաեւ հանդիպումներ Հայաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակիցների հետ. Մաշադուն եւ Բազիլիուն ցանկացել են մոտիկից ճանաչել հայոց պատմությունը, սովորույթները, առավել մանրամասն ուսումնասիրել կոստյումները, խորհրդանիշները... Ի դեպ, Երեւանում Մաշադուն այդ ժամանակ նշել էր, որ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնելու գաղափարն առաջացել է մեր երկրի մասին հաղորդումը դիտելուց հետո։

Արդյունքում Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ եւ հայկական համայնքի ակտիվ մասկացությամբ, որը ոչ միայն կազմակերպչական, այլեւ ուժերի ներածին չափով նյութական ներդրում է ունեցել իրադարձության համար, աշխարհում ապրող մարդիկ իրենց համար բացահայտել են Հայաստանը. ոմանք՝ նորովի, մյուսներն՝ առաջին անգամ։

«Մեկնաբաններն ուղիղ եթերում քննարկում էին եւ հիանում մեր երկրի հարուստ մշակութային եւ նշանակալից պատմական ցուցանիշներով, խոսում 1915թ.-ի Ցեղասպանության մասին եւ զայրույթ արտահայտում, որ Թուրքիան մինչ այժմ չի ճանարչել մարդության ամենասարսափելի հանցագործություններից մեկը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ա․ Գալոյանը։ Ի դեպ, հիշեցնենք, որ հայոց Ցեղասպանության փաստը Բրազիլիայի սենատը ճանաչել եւ դատապարտել է դեռ 2015թ.-ին։

Նշենք նաեւ, որ ներկայացման մի ամբողջ էջ նվիրված է եղել շանսոնյե Շառլ Ազնավուրին. նրա մասին մեկնաբանննրը պատմել են անհավանական ակնածանքով՝ նշելով նրա տաղանդի յուրօրինակությունն ու անգին ժառանգությունը։ «Առանձնակի ուշադրության է արժանի նաեւ այն փաստը, որ հայկական դեֆիլեի նշանաբանն էր «Վիվա, Հայաստան»։ Հենց Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց դեսպանը։ Նրա խոսքով՝ այդպիսի ձեւաչափը դուր է եկել ոչ միայն հայկական, այլեւ բրազիլական կողմին։ Այնպես էր «Վիվա, Հայաստան» հիացական բացականչություններն ամբողջ մոլորակում, տեսարան է, որից փշաքաղվում ես։

Իհարկե, հարկավոր է նշել, որ մի երկրի PR-ի տեսանկյունից հայկական ներկայացումը յուրօրինակ իրադարձություն է, նշանակալի։ Ոչ բոլոր երկրներին է նման հնարավորություն ընձեռնվում իր մասին պատմել այդպիսի հեղինակավոր հարթակում։ Էլ չասած այն մասին, որ արժանի ելույթն իսկապես մեծ աշխատանք է պահանջում, որի արդյունքները տեսնել են աշխաչհի 140 երկրում։

Մանրամասն մտածված էր ամեն բան՝ շարժումներից մինչեւ կոստյումներ, դիմախաղ եւ իհարկե, հրաշալի բեմադրություն… Այնպես որ մնում է միայն հուսալ, որ այս հրաշալի ներկայացումը կազմակերպած խումբը մյուս խմբերի շարքում, որոնք այս օրերին ելույթ են ունենում Սան Պաուլոյում, իսկապես առաջատար դիրք կզբաղեցնի։

Աննա Սաթյան



© NEWS.am STYLE