Ի՞նչ բարդույթներ են առաջացնում կանայք տղամարդկանց մեջ

21:12   5 մարտի, 2019

Բարդույթները սեռ չեն ճանաչում։ Տղամարդիկ դրանցից նույնքան են տառապում, որքան կանայք: 

Հաճախ կանայք, այդ մասին բոլորովին չմտածելով, ոչնչացնում են տղամարդկային ինքնագնահատականը եւ բարդույթներ են առաջացնում, որոնցից հետագայում նրանց համար շատ դժվար է լինում ազատվելը: 

Անկողնային վախեր

Այո, որոշ տղամարդկանց համար հենց վախեր: Տղամարդու համար սեռական կյանքը եթե ոչ առաջնային, ապա շատ կարեւոր նշանակություն ունի, եւ որոշ տղամարդիկ իրենց թերացումներն ընկալում են սարսափելի մասշտաբների աղետի մակարդակում: Տարիների հետ իրավիճակը միայն բարդանում է, ինչը հանգեցնում է կնոջ հետ սեռական կյանքից լիակատար հրաժարման, իսկ հնարավոր է նաեւ` անկարողության: 

Ինչ չի կարելի անել: Այն ակնարկները, թե տղամարդն ի վիճակի չէ կնոջը բավարարել անկողնում, ինչպես նաեւ նրա սեռական օրգանի վերաբերյալ քմծիծաղները դատավճռի են հավասար: Տղամարդու մոտ կորում է կնոջ հետ սեքսով զբաղվելու ցանկությունը, եւ նա սկսում է ուրիշ տեղ հաջողություն փնտրել: 

Ինչ ձեռնարկել: Իհարկե տղամարդուն նրա սեռական կարողության վերաբերյալ չվաստակած հաճոյախոսություններ անել չարժե, դա հաստատ չի փրկի իրավիճակը: Ավելի լավ է անկեղծորեն խոսել եւ պատմել է, թե ինչն է անկողնում քեզ առավել մեծ հաճույք պատճառում:  

Ֆինանսական սնանկության վախը 

Շարունակական ակնարկներն այն մասին, թե տղամարդը չի կարողանում ապահովել իր կնոջը, նրա մեջ բարդույթներ են առաջացնում: Տղաներին մանուկ հասակից ներշնչում են, որ իրենք ընտանիքի ապագա կերակրողներ եւ ապրուստ հայթայթողներ են, բայց իրականում կանայք կարող են տղամարդկանց հավասար վաստակել, եթե ոչ ավելի: 

Ինչ չի կարելի անել: Չի կարելի տղամարդուն անընդհատ ասել, թե նա ի վիճակի չէ ապահովել կնոջը: Քեզ համար թանկարժեք ապրանքանիշի տասներորդ  պայուսակը գնելու ձգտմամբ տղամարդը հավանաբար կսկսի փող վաստակելու լրացուցիչ ուղիներ փնտրել եւ վերածվել աշխատամոլի: Մշտական հոգնածությունը կազդի նրա կյանքի որակի վրա եւ սիրող ամուսնու փոխարեն դու կարող ես ստանալ անընդհատ հոգնող օտար տղամարդու, որը միայն քնելու մասին է մտածում:  

Ինչ ձեռնարկել: Տղամարդու ուշադրությունը հրավիրիր այն բանի վրա, որ հաջողությունը միայն ֆինանսական բաղադրիչով չի չափվում. եթե նա հասարակությանը օգուտ է բերում, եթե նրան հարգում են գործընկերները եւ գնահատում են որպես մասնագետի, դա արդեն հպարտության առիթ է: Եվ հետո` լավ մտածիր, քեզ իրո՞ք պետք է այդ պայուսակը: 

Կնոջը ենթակա դառնալու վախը

Եթե դու այնքան ինքնաբավ ես, որ չես կարող քո հարցերի լուծումը դնել ամուսնուդ ուսերին, նրա մեջ կարող է այնպիսի կարծիք առաջանալ, թե իր հետ բոլորվին հաշվի չեն նստում:  

Ինչ չի կարելի անել: Մի փորձեք «տաբատ հագնել» եւ ձեր ուսերին տղամարդկային պարտականություններ դնել: Այո, դու հավանաբար ուժեղ կին ես, բայց ընտանիքում առաջնությունը նրան պիտի պատկանի` տաբատ հագնողին: Ընտանիքի համար պատասխանատվությունը նրան կօգնի զգալ իր նշանակությունը:  

Ինչ ձեռնարկել: Թուլություն դրսեւորիր եւ ամուսնուդ թույլ տուր լուծել կենսական կարեւորության հարցերը եւ հոգ տանել քեզ եւ ընտանիքի մյուս անդամներին:  Նրա հետ քննարկիր կենցաղը եւ առանձնացրու ոլորտը, որը նրա լիակատար ենթակայության տակ կլինի: Օրինակ` դա կարող են լինել կոմունալ ծառայությունների հաշիվները եւ աշխատանքի վերանորոգման աշխատանքները: Ցույց տուր նրան, որ իր կարծիքը քեզ համար կշիռ ունի: 

Աղբյուրը`Ivona



© NEWS.am STYLE