Ձեր թշնամին՝ ըստ կենդանակերպի նշանի

21:12   9 մարտի, 2019

Խոյը չի սիրում ձանձրալի մարդկանց: Կյանքով լի խոյերի համար դժվար է շփվել պասիվ եւ դանդաղկոտ մարդկանց հետ: Երկվորյակի անտարբերությունը անխուսափելիորեն կհանգեցնի նման տանդեմի ու հակամարտություններին:

Ցուլը շատ լուրջ կենդանակերպի նշան է, որը չի ընդունում նրանց, ովքեր արժեւորում են նյութական հարստությունը ամենաբարձր ձեւով: Նա հարմարավետության ու բարգավաճման երկրպագու է: Ցուլը արհամարհում է Այծեղջյուրին իր փողի հանդեպ սիրո եւ այլ նյութական արժեքների պատճառով:

Երկվորյակները չեն սիրում տխուր մարդկանց ընկերակցությունը, չնայած որ իրենք նույնպես հակված են տախծելուն Նրանք դժվարանում են հաղորդակցվել Ձկների հետ, որոնք հաճախ տխրում են եւ կայտառ չեն:

Խեցգետինը  հանգիստ անձնավորություն է, չափված ռիթմով: Խեցգետինը չի շտապում որեւէ տեղ, եւ նրան կարող է չափազանց շատ նյարդայնացել ակտիվ Կարիճը:

Հզոր եւ հավակնոտ բնույթ ունեցող առյուծը չի հանդուրժի կողքին որեւէ մրցակից: Նրա թշնամին կարող է դառնալ մեկ այլ առյուծ: Ամբիզիոզ Կույսը, ով գիտի իր արժեքը, կարող է նաեւ մրցել առյուծի  հետ:

Կույսը վախենում է քաոսից, նա հայտնի պերֆեկցիոնբիստ է: Կույսը ամեն կերպ փորձում է խուսափել այն մարդկանցից, որոնք կարող են խախտել իր ծրագրերը: Ջրհոս, որըքաոս է ստեղծում իր շուջբոլորը, հեշտությամբ կարող է դառնալ կույսի թշնամին:

Կշեռքները առանձնանում են իրենց բարությամբ: Նրանք պատրաստ են համաձայնեցնել եւ քննարկել ամեն ինչ: Կշեռքը չի սիրում թիմային հարաբերությունները, որոնք հաճախ պարտադրում են խոյերը:

Կարիճը պրագմատիկ է ու ռեալիստ, նա չի սիրում Ջրհոս նման երազողների: Կարիճը ծիծաղելի է համարում այն գաղափարները, որոնք ոչ ոք չի փորձարկել եւ ապացուցել:

Աղեղնավորը ակտիվ եւ եռանդուն է, եւ դա նրան դարձնում է ամենահաջողակ կենդանակերպի նշանը: Աղեղնացորի թշնամի դառնալու համար հարկավոր է շատ տքնաջան աշխատել: Նրանք կարողանում են բոլորի հետ ընդհանուր լեզու գտնել:

Այծեղջուրը կարծես կախվածություն ունի աշխատանքից: Նա միշտ առաջ է ընթանում ու նրա համար կարող է բավականին ձանձրալի լինել խեցգետնի վարքը:

Ջրհոսը հետաքրքրաշարժ է, յուրօրինակ, բայց նաեւ անկայուն: Նա ատում է պահպանողականներին: Ջրհոս այս կոնտեքստում չի հասկանում Ցուլին:



© NEWS.am STYLE