ՄԱՐՏԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   10 մարտի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր չարժե հույսը դնել սիրելիի կանխազգացումների վրա: Ամենայն հավանականությամբ, ձեր հույսերը չեն արդարանա եւ հիասթափություն կբերեն իրենց հետ: 

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ներկայանալ իր ամբողջ հմայքով, որպեսզի լավ տպավորություն թողնի ձեզ վրա, չնայած որ առանց դրա էլ դուք հիացած եք նրանով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի կարողանա հասկանալ, թե ինչն է լավ ձեզ համար եւ ինչը՝ վատ: Դուք պետք է համբերատար լինեք եւ բացատրեք նրան ամեն բան: Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին կպատմեք այն, ինչ չէիք համարձակվում ասել այս կամ այն պատճառներով: Սակայն դուք կզարմանաք՝ իմանալով, թե ինչպես նա կարձագանքի դրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հեշտ չի լինի համակերպվել այն մտքի հետ, որ ձեր սիրելին ձեզանից բացի այլ հետաքրքրություն ունի: Այդ իսկ պատճառով այսօր խանդը կդառնա ձեզ համար բնական զգացմունք, որը ստիպված եք հանդուրժել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կզգաք ձեզ Պենելոպեի նման, ով անհույս սպասում է իր Ոդիսեւսին՝ առանց երջանկության մասին ակնկալելու: Սակայն ձեր սպասումն ավելի շուտ կհատուցվի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր ընտանեկան կյանքը նոր ուղղությամբ զարգանալու դրդապատճառներ կունենա: Մի փորձեք դրա տակ այլ բան փնտրել: Սիրելի մարդիկ պատրաստ են ցանկացած բանի, իսկ ձեզ սիրում են՝ չկասկածեք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր գլոբալ մտքեր կայցելեն ձեզ, ինչպես, օրինակ, թե ինչ լավ կլիներ հենց վաղվանից սկսել իրագործել ինչ-որ լուրջ եւ կարեւոր բան:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ համոզել, որ դուք հիանալի եւ անկրկնելի եք այս աշխարհում: Չգիտես ինչու՝ դուք համառորեն չեք հավատա նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Չարժե անհանգստանալ. այն, ինչի համար դուք այդքան անհանգստանում եք եւ որը պետք է տեղի ունենա այսօր ձեր անձնական կյանքում, կիրականանա լավագույն ձեւով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ցանկություն կունենաք ձեր անձնական կյանքում ինչ-որ յուրահատուկ եւ նշանակալից բան անելու: Գործադրեք ձեր բոլոր ջանքերը, որպեսզի կարողանաք իրագործել ձեր ցանկությունը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա հասկանալ, թե ինչ եք դուք զգում եւ ինչ է կատարվում ձեր հոգում: Սակայն դա նրա համար այդքան էլ հեշտ չի լինի:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE