Նոր ռեկորդ. «Գահերի խաղ»-ի աստղը 474 կիլոգրամ է բարձրացրել

14:04   5 մարտի, 2019

Իսլանդացի մարզիկ եւ դերասան Հաֆթոր Բյերնսոնը, ով հայտնի է դարձել «Գահերի խաղը» ֆիլմում Գրիգոր «Լեռ» Կլիգանի դերով, 474 կիլոգրամ է բարձրացրել եւ հաստատել աշխարհի ամենաուժեղ մարդու կոչումը, հայտնում է ABCNews-ը։

30-ամյա մարզիչն առաջին տեղն է զբաղեցրել Arnold Strongman Classic մրցաշարի ընթացքում, որն անց է կացվել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ եւ դերասան Առնոլդ Շվարցնեգերը նրան շնորհավորել է ռեկորդի գրանցման առիթով եւ հանձնել մրցանայկը՝ 72 հազար դոլար։

Instagram-ում դերասանը շնորհակալություն  է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն եւ ափսոսանք հայտնել, որ չի կարողացել կես տոննայից ավելի բարձրացնել։

View this post on Instagram

A post shared by Hafþór Júlíus Björnsson (@thorbjornsson) on

2018թ.-ի մայիսին Բյերնսոնը ստացել է աշխարհի ամենաուժեղ մարդու կոչումը, երբ հաղթանակ է տարել World's Strongest Man 2018-ում, որն անց է կացվել Ֆիլիպիններում։ Սպորտային միջոցառման շրջանակներում 16 մրցում է անկացվել։ «Գահերի խաղ»-ի աստղն այդ ժամանակ կարողացել է 472 կիլոգրամ բարձրացնել։



© NEWS.am STYLE