Մադոննա Հարությունյանի եւ դստեր ջերմ լուսանկարը

15:46   5 մարտի, 2019

Ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։ Ոճաբանը հրապարակել է իր եւ դերասան Սոս Ջանիբեկյանի դստեր լուսանկարը։

Instagram-ում հրապարակված լուսանկարներում Մադոննա Հարությունյանը եւ նրա դուստրը Disney-ի ամենահայտնի մկնիկի պատկերով հագուստ են կրում։ «Միկի եւ Մինի»,- հրապարակումը մակագրել է Մադոննան։

Օրերս Սոս Ջանիբեկյանի կինը երկրպագուներին ուրախացրել էր ջերմ ընտանեկան լուսանկարով։ Ոճաբան եւ հաղորդավար Մադոննա Հարությունյանն առաջին անգամ ընտանեկան լուսանկար էր հրապարակել ամուսնու ու փոքրիկ դստեր հետ։ Երիտասարդ զույգը ծնող է դարձել նախորդ տարի։



© NEWS.am STYLE