Անսպասելի մանրամասներ. ինչ է արել Կիտ Ֆլինտը մահվանից առաջ

16:46   5 մարտի, 2019

Նոր փաստեր են հայտնի դարձել բրիտանական The Prodigy Кита հայտնի խմբի մենակատար Կիտ Ֆլինտի մահվան մասին։  Պարզվում է՝ 49-ամյա երաժիշտը մահվանից 48 ժամ առաջ 5 կիլոմետր տարածություն է վազել։ Երաժիշտը տարածությունը հաղթահարել է 21 րոպե 22 վայրկյանում, եւ ավարտից հետո բարձր տրամադրություն է ունեցել, գրում է Daily Mail-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ The Prodigy-ի վոկալիստը եւ պարողը ինքնասպանություն է գործել։ Ֆլինտի մարմինը հայտնաբերվել է մարտի 4-ին՝ Էսեկս կոմսությունում գտնվող բնակարանում։ The Sun-ի տեղեկություններով՝ մահվանից մի քանի օր առաջ երաժիշտը վաճառքի է հանել բնակարանը 1,5 մլն ֆունտ ստերլինգով՝ կնոջ հետ ունեցվածքը կիսելու համար։ Երաժիշտի մaհվան օրը նրա կինը՝ Կաին, գտնվել է Ճապոնիայում։ Զույգն ամուսնացել է 2006թ.-ին, բայց տարիներ անց հարաբերություններում ճգնաժամ է սկսվել, եւ նրանք բաժանվել են։

Իմանալով ողբերգության մասին՝ The Prodigy-ի լիդերը՝ դիջեյ Լիամ Հաուլեթը, Instagram-ում հրապարակում է արել՝ խոստովանելով, որ չի կարող հավատալ տեղի ունեցածին։ «Տեղեկատվությունը համապատասխանում է իրականութանը։ Չեմ կարող հավատալ, որ իսկապես արտաբերում եմ սա, սակայն մեր եղբայր Կիտը հեռացել է կյանքից՝ ինքնասպանություն գործելով։ Ես շոկի մեջ եմ, անտանելի զայրացած եւ շփոթված, իսկ սիրտս կոտրված է… Հանգչիր խաղաղությամբ։ Քո եղբայր Լիամ»,- գրել է նա։

Երաժիշտի բազմաթիվ երկրպագուների խոսքով՝ Ֆլինտի մահվան պատճառով ավարտվեց «The Prodigy-ի մեծ եւ փառավոր պատմությունը»։ Նրանք խմբի մյուս անդամներին խնդրել են մահացած երգչի փոխարեն այլ անձի չհրավիրել՝ իրենց ստեղծագործության «ժառանգությունը չպղծելու համար»։



© NEWS.am STYLE