Հոլի Բերին ամբողջ մեջքին դաջվածք է արել՝ ջրահարսի նմանվելու համար

19:13   5 մարտի, 2019

52-ամյա Հոլի Բերին Instagram-ում պարծեցել է մեծ դաջվածքով՝ գոտկատեղից մինչեւ ծոծրակ։ Սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարում Հոլի Բերին խոհանցում ձվածեղ է պատրաստում։ Դերասանուհին ցույց է տվել իդեալական մաշկն ու սլացիկ կազմվածքը։ Դերասանուհու մեջքին նոր դաջվածք է՝ երկար ջրիմուռ։

«Ո՞վ է ասել, որ ես ջրահարս չեմ»,- մեկնաբանություններում գրել է Հոլի Բերին։ Նոր դաջվածքն այնքան է դուր եկել դերասանուհուն, որ նա լուսանկարը տեղադրել է նաեւ Stories բաժնում, ուր ավելացրել է անիմացիոն ձկներ եւ մեդուզաներ։ Հետեւորդները հիացել են դերասանուհու կերպարով։

«Օսկար» մրցանակաբաշխությունից կարճ ժամանակ առաջ ամբողջ մեջքին դաջվածք էր արել նաեւ Լեդի Գագան։ «Իմ ողնաշարն այժմ վարդ է»,- նկարը մեկնաբանել էր Գագան։

Դաջվածքն արվել է ի հիշատակ «Աստղը ծնվեց» ֆիլմի, որում Գագան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն։



© NEWS.am STYLE