«Գահերի խաղ»-ի դերասանները բացահայտել են եզրափակիչ մարտի մանրամասները

20:22   5 մարտի, 2019

Կուլտային «Գահերի խաղ»-ը սերիալի դերասանները բացահայտել են ութերորդ եթերաշրջանի ավարտին սպասվող մարտի մանրամասները, որն, ըստ տեղեկությունների, կգերազանցի «Խիստ տունը» սերիայում ճակատամարտին եւ «Բաստարդների ճանակատամարտին»։ Արտիստների խոսքերը փոխանցում է Entertainment Weekly-ն։

Մեյսի Ուիլյամսը, ով մարմնավորում է Արյա Սթարկի կերպարը, խոստովանել է, որ ֆիզիկապես հյուծված է. «Յուրաքանչյուր տարի ես բաց էի թողնում մարտը, ինչը տարօրինակ է, քանի որ Արյան բոլորից շատ է մարզվել»,- ասել է դերասանուհին։ «Սա իմ առաջին փորձն է։ Ես անցել եմ այդ բարդ խնդրի կատարմանը՝ պատրաստ չլինելով»,- եզրափակել է նա։

Իեն Գլենը, ով մարմնավորում է Ջորախ Մորմոնտի կերպարը, նշել է, որ մարտի նկարահանումը «Գահերի խաղի» վրա աշխատանքի ամենավատ պահն է դարձնել։ «Դա իսկական թեստ է, իսկապես վատը։ Քնում ես առավոտյան ժամը 7-ին, իսկ երբ կեսօրին արթնանում ես, քեզ հյուծված ես զգում եւ չես կարող ոչինչ անել։ Նկարահանումներից դուրս կյանք չունես։ Դու պարզապես դերասանների սպանված խումբ ունես»,- բողոքել է նա։  

«Բոլորն աղոթում են, որ այլեւս երբեք դա նորից անելու կարիք չլինի»,- եզրափակել է Ռորի Մաքքանը, ով մարմնավորումէ Սանդրո Կլիգանի կերպարը։

Ավելի վաղ՝ փետրվարին, «Գահերի խաղ»-ի հեղինակները հեռուստադիտողին խոստացել էին, որ մարտի տեսարանները մասշտաբներով կգերազանցեն «Բաստարդների ճակատամարտին», որն արժանացել է քննադատների ճանաչմանը տեսարժանության համար։ Նրանք խոսում էին հեռուստատեսության պատմության ընթացքում Հյուսիսում մարտի աննախադեպ լինելու մասին։ Նրանց մի մասն այն համեմատել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի մարտերի տեսարանների հետ։

Այդ էպիզոդի համար «Գահերի խաղը» «Էմմի» 68-րդ մրցանակաբաշխության ընթացքում մի քանի մրցանակի է արժանացել, այդ թվում լավագույն ռեժիսուրայի եւ դրամատիկ սերիալի լավագույն սցենարի համար։



© NEWS.am STYLE